Վրաստանում A/H1N1 վարակով՝ «խոզի գրիպով» վարակվածների թիվը դեկտեմբերի 19-ին հասել է 789-ի:
Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Շոթա Ցանավային, ութ վարակվածներ դեռ գտնվում են ծանր վիճակում:
Բացի այդ, այսօր ծանր վիճակում Քութաիսի բուժկենտրոն է տեղափոխվել 63-ամյա մի տղամարդ: Ցանավայի խոսքով, հիվանդը տառապում է շնչուղիների հիվանդությամբ, թեեւ դեռ չի ճշտվել նրա՝ «խոզի գրիպով» վարակված լինելը: Ցանավայի խոսքով, Վրաստանը մոտենում է համաճարակի գագաթնակետին:
Միեւնույն ժամանակ, տեղական մասնագետները համաճարակի նոր ալիք են կանխատեսում հունվարին, որը, նախորդի համեմատ, թույլ բնույթ է կրելու:
Նշենք, որ «խոզի գրիպից» Վրաստանում մահացել է 5 հոգի:




























