Միացյալ Նահանգներում հաջորդ տարի կսնանկանա սոցիալական ապահովության հիմնադրամը, ինչի արդյունքում ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի ծախսերը բյուջետային միջոցներով ծածկել։ Այսպիսի կանխատեսում է արել դանիական «Saxo Bank»-ը՝ հրապարակելով ամենամյա «10 ամենասարսափելի տնտեսական կանխատեսումները» վերլուծական հոդվածը։ Բանկի վերլուծաբանները նշում են, որ դրանից հետո ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել հարկերը, ինչը սոցիալական լարվածություն կստեղծի, որն էլ, իր հերթին, կազդի ներքին քաղաքականության վրա եւ արդյունքում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների կողքին կստեղծվի նաեւ երրորդը, եւ այն կհաղթի 2010 թվականի Կոնգրեսի ընտրություններում։ «Saxo Bank»-ի վերլուծաբանները նշել են նաեւ, որ 2010 թվականին չինական յուանը կարժեզրկվի 5 տոկոսով, իսկ ճապոնական իենը՝ 20 տոկոսով ։ Բանկի սարսափելի տնտեսական կանխատեսումների թվում է նաեւ ոսկու՝ մինչեւ 25 տոկոս, եւ շաքարի՝ մինչեւ 35 տոկոս արժեզրկումը։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























