Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ձերբակալման լուրը, սակայն հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:
ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հայտնեց, որ Հովհաննիսյանին ձերբակալել են ԱԱԾ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում:
Մինչդեռ «Փաստինֆո» գործակալությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ս.Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով եւ պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:
Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին:




























