2009թ. ամենանշանակալի իրադարձությունը արտաքին քաղաքական հարթության վրա, իհարկե, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրում էր, իսկ ներքաղաքական հարթության վրա՝ համաներման օրենքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Երվանդ Բոզոյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առավել բացասական պահն այն է, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պայմանավորված են ղարաբաղյան հարցով: «Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքականությունը նշանակում է քաղաքական գործընթացներ, այլ ոչ՝ իրավաբանական: Իրավաբանական փաստաթղթերը շատ քիչ բան արժեն, հաճախ այդպես էլ մնում են թղթի վրա: Գլխավորն այն է, թե ինչ քաղաքական հետեւանքներ կունենան այդ փաստաթղթերը: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում դրանք ուղիղ կապվում են ղարաբաղյան հարցի հետ»,- նկատեց փորձագետը:
Նրա խոսքով, 2010թվականը Հայաստանի համար շատ ծանր է լինելու, քանի որ Անկարայի ազդեցության տակ, որ շաղկապում է արձանագրությունների ստորագրումը ղարաբաղյան հակամարտության հետ, բանակցային գործընթացում միջազգային ճնշումն ուժեղանալու է: «Անկարան մեծ կշիռ ունի միջազգային հանրության համար, քան Երեւանը, եւ այդ պատճառով էլ Ղարաբաղի նախապամաններն ընդունվելու են, իսկ Հայաստանի իշխանություններին մեծ կամք է անհրաժեշտ՝ այդ ճնշմանը դիմագրավելու համար, որ ղարաբաղյան հարցում հայկական կողմից նախատեսում է միակողմանի զիջումներ»,- կանխատեսեվ փորձագետը: Ընդ որում, նա շեշտեց, որ իրավիճակը կախված է լինելու ոչ միայն հանրապետության ղեկավարությունից, այլեւ քաղաքական ուժերից եւ հանրությունից ընդհանրապես: «Քաղաքական ուժերը պետք է համարժեք արձագանքեն իրադարձություններին, եթե նրանք, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, շարունակեն 2010. իրավիճակին արձագանքել ինչպես 2009թ., հետեւանքները Հայաստանի համար ողբալի են լինելու, մոտավորապես ինչպես 1920թ.»,- նշել է Բոզոյանը:
Նրա խոսքով, եթե հայկական կողմը զիջումների չգնա ղարաբաղյան հարցում, Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Եւ այդ դեպքում բոլորովին նոր իրավիճակ կստեղծվի, որը հարեւանների հետ հարաբերությունների նոր մոտեցումներ է պահանջելու, այնպիսի մոտեցումներ, որոնք չեն ունենա այսպես կոչված „ֆուտբոլային դիվանագիտության“ հետեւանքները: Իսկ գործընթացի սկզբում Թուրքիան ինքը պատրաստ էր անել առաջին քայլը, այդ երկրում սկսեցին խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ղեկավարվելով „զրո խնդիր հարեւանների հետ“ սկզբունքով»,- նկատեց Բոզոյանը:




























