91 տարեկան հասակում Նյու Յորքում մահացել է էսքիզների հայտնի հեղինակ Լերոյ Նեյմանը։ 

Նեյմանը հայտնի էր որպես նկարիչ-աբստրակցիոնիստ եւ պատկերազարդող։ Նա 5 օլիմպիադաների  եւ բազմաթիվ այլ մարզական միջոցառումների պաշտոնական  նկարիչն է եղել, ինչպես նաեւ երկար տարիների ընթացքում  համագործակցել է Playboy ամսագրի հետ, հայտնում է  «lenta.ru»-ն՝ հղում անելով AP-ին։

Նկարչի մահվան հստակ պատճառը չի հաղորդվում։