Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան մեղադրվում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի մշակութային ժառանգությունն ավերելու մեջ:
Ռեժիսորը երկրի արեւելքում կառուցում է Քարե քաղաք, եւ սկանդալի պատճառ է դարձել Կուստուրիցայի փորձը` օգտագործել իր նախագծում կիսավեր Պետրինյա ավստրա- հունգարական ամրոցի հին քարերը:
Այսպես կոչված Քարե քաղաքի կամ Անդրիչգրադի կառուցումը մեկնարկել է 2011 թվականի հունիսի 28-ին, Բոսնիա եւ Հերցեգովինայի արեւելքում` Վիշնեգրադում, հայտնում է Euromag-ը:
Նախատեսվում է, որ Քարե քաղաքը դառնալու է զանգվածային դեկորացիա Կուստուրիցայի ապագա ֆիլմի համար, որը կնկարահանվի Իվո Անդրիչի «Կամուրջը Դրինի վրա» վեպի հիման վրա:




























