Հայաստանի Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից թիվ ՎԴ/41/8105/11 կատարողական թերթի պահանջով առգրավվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի Երեւանի Շրջանային 102/3 հասցեում գտնվող մի շարք ապրանքային նշանների օղիներ՝ «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» եւ նույնանուն ապրանքանիշերի պիտակներ, խցաններ:
Բացի այդ դադարեցվել է հիշյալ օղիների արտադրությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատերը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է:



























