Ավստրիայում ձերբակալվել է Իրաքի մահվան դատապարտված նախագահ Սադամ Հուսեյնի սպիտակամորթ զարմիկ Բաշար Ն.-ն:
Նրան բռնել են հունիսի 21-ին Տրայսկիրխեն քաղաքի կայարանում` Վիեննայից 20 կմ հարավ:
Հուսեյնի զարմիկն այն երեք իրաքցիների թվում էր, որոնց մոտ օրինական փաստաթղթեր չէին եղել: Նրանք բացատրել են, որ կեղծ անձնագրերով Ավստրիա են թռել Ստամբուլից` քաղաքական ապաստան խնդրելու:
Երբ իրաքցիներին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, նրանցից մեկը խոստովանել է, որ Սադամ Հուսեյնի զարմիկն է:
Բաշար Ն.-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում: Ոստիկանությունը վախենում է, որ մարդիկ կցանկանան վրեժխնդիր լինել:
Ավստիական իշխանությունները կքննարկեն փախստականի կարգավիճակ ստանալու նրա դիմումը, գրում է lenta.ru-ն` հղում անելով ավստրիական աղբյուրներին:




























