Սննդի մեջ սպանախի օգտագործումը թույլ կտա էապես նվազեցնել չարորակ ուռուցքների առաջացման հնարավորությունը: Սպանախը չեզոքացնում է կանցերոգենների վնասկար ազդեցությունը: Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ Օրեգոնի համալսարանի գիտնականները: Նրանք գիտափորձ են անցկացրել լաբորատոր կենդանիների վրա, որից հետո հետեւել են ՌՆԹ-ի փոփոխություններին, տեղեկացնում է «Аргументы и факты»-ին:

Սպանախը քաղցկեղային ուռուցքների առաջացման հաճախականությունը  58% -ից  կրճատել է մինչեւ 32%-ի:

Սակայն սպանախը  միայն օգտակար հատկություններ չունի: Այն կարող է օրագանիզմում կալցիումի անբավարարություն առաջացնել: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն պատրաստել կաթով, որը հարուստ է կալցիումով: