«Մանես եւ Վալեքս» ընկերության տարեկան ֆինանսական շրջանառությունը 2009թ. արդյունքներով կկազմի 100 մլն դոլար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը՝ հավելելով, որ առավել կոնկրետ թվեր կարելի կլինի ներկայացնել աուդիտորական ստուգումից հետո:

Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ընկերության եկամուտը կազմել է ավելի քան 15 մլն դոլար: Մեժլումյանը նկատել է, որ 2009թ. ցուցանիշն ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ նախագահի՝ ընկերությունը 2009թ. չի արձանագրել աշխատակիցների թվի կրճատում, ինչը կապված է նրա հետ, որ աշխատակիցների մի մասը տեղափոխվել է Թեղուտի հանքավայրի շինարարության ընդլայնման կոմբինատ: Այսինքն, 2.5 հազարանոց աշխատակազմը պահպանվել է:

2010թ. կակտիվանա շինարարությունը Թեղուտի հանքավայրում, կաճի նաեւ աշխատակիցների թիվը: