Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնի է դարձել 2009թ. արդյունքներով պարգեւատրման արարողության ժամանակ, որը կայացել է այսօր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում: Հարկ է նշել, որ Հ.Մխիթարյանը ֆավորիտ էր քվեարկության ժամանակ, որին մասնակցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ակումբների եւ մրցավարական հանրույթի ներկայացուցիչներ: Տաղանդավոր ֆուտբոլիստը ստացել է 355 ձայն: Երկրորդ տեղում հայտնվել է «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը (138), որը նախորդ առաջնությունում հանդես էր գալիս Երեւանի «Ուլիսի» կազմում: 3-րդ տեղում Մխիթարյանի գործընկերն է Հայաստանի հավաքականից՝ Սարգիս Հովսեփյանը (108):
Մնում է միայն հուսալ, որ Հենրիկը կշարունակի նույն ոգով: