Ռեալիթի-շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը հրաժարվում է ծննդաբերությունից առաջ թողնել իր կարիերան, պնդելով, որ հղիության ընթացքում իրեն շատ առույգ եւ աշխատասեր է զգում: Այս մասին գրում է 1450 WHTC ռադիոյի կայքը:
Նա պետք է երկրորդ երեխան ունենա մոտակա շաբաթներին, բայց տանը հանգստանալու փոխարեն, նա իր քույրերի` Քլոեյի եւ Քիմի հետ Dash բուտիկ է բացում Հոլիվուդում:
Քորթնին խոստովանում է, որ նորաձեւության խանութը դեռ կառուցվում է, սակայն իքնը բավականություն է ստանում իր խիտ գրաֆիկով աշխատանքից: «Ես չեմ կարող կանգ առնել եւ դադարեցնել աշխատանքս: Ես ինձ շատ աշխատասեր եմ զգում: Չգիտեմ, ես չեմ կարող տեղում նստել , իմ ուղեղը միշտ աշխատում է»,-ասել է Քորթնին:
Քարդաշյան քույրերն արդեն Dash-ի մասնաճյուղեր են բացել Նյու Յորքում, Քալաբասասում (Քալիֆորնիա) եւ Մայամիում (Ֆլորիդա):



























