Հիանալի սցենարիստ եւ ռեժիսոր Նորա Էֆրոնը վախճանվել է Նյու Յորքում` 71 տարեկան հասակում: Նա երկար ժամանակ պայքարել է արյան քաղցկեղի դեմ, սակայն այդպես էլ չի հաղթահարել:

Հարազատներին, մտերիմներին եւ ռեժիսորի բոլոր երկրպագուներին ցավակցություն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Նորան երիցս արժանացել է Օսկար մրցանակի` «Սիլքվուդ», «Երբ Գարին հանդիպեց Սալիին» եւ «Անքունները Սիեթլում» ֆիլմերի լավագույն սցենարների համար: Նրա կինոնկարներում նկարահանվել են ամենավառ աստղերը, օրինակ վերջիններից մեկում` «Ջուլի եւ Ջուլիա. Երջանկություն ենք պատրաստում բաղադրատոմսով» ֆիլմում գլխավոր դերերն են խաղացել Մերիլ Սթրիփը, Էմի Ադամսը եւ Սթենլի Թուչին: 

Ամերիկյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ կինոյից բացի Էֆրոնն զբաղվել է լրագրությամբ, նա գրել է  Esquire եւ New York հրատարակչությունների համար: