Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ Artists for Kids կազմակերպության համատեղ ջանքերով Փասադենայի հայտնի The Ambassador Auditorium դահլիճում, հունիսի 22-ին կայացել է աշխարհահռչակ հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը, որին ներկա են եղել շուրջ 1200 հայ եւ  օտարազգի հանդիսականներ:

Միջազգային տարբեր մրցանակների ու կոչումների արժանացած երգչուհուն նվագակցում էր Գլենդելի Սիմֆոնիկ նվագախումբը՝ Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ:

Համերգի ծրագրում ներառված էին արիաներ իտալական, գերմանական ու հայկական լավագույն օպերաներից, ինչպես նաև հատվածներ Կոմիտասի հայտնի գործերից:

Համերգին ներկա էին ամերիկյան մշակութային գործիչներ և Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Համերգի հասույթը հատկացվելու է շաքարախտով հիվանդ դեռահասների բուժման ծրագրին: