Հայրենի օլիգարխիկների մի զգալի հատվածը մոտ օրերս կլքի ՀՀ սահմանները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Եվ քանի դեռ որոշ «կարիքավոր» օլիգարխներ փորձում են մի կերպ հատել Վրաստանի սահմանը, մի մասն արդեն իրենց հանգստանալու տեղերը «բրոնյա» է արել Իտալիայում, Գերմանիայում եւ Հունաստանում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, պատգամավորներից Հարություն Ղարագյոգյանը`Կարամելի Հարութը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Արսենյանը` Քլոսը, ինչպես նաեւ նորաթուխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը պատրաստվում են մեկնել Իտալիա: ՀՀԿ-ականներ Մնացական Մնացականյանը, Մուրադ Մուրադյանն ու Արտակ Սարգսյանը` «Սասի» Արտակը, մեկնում են Գերմանիա, դե իսկ ահա Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ իր մտերիմ շրջանակով չի բացառվում, որ ուղղություն վերցնի դեպի Հունաստան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: