Facebook սոցիալական ցանցի նախկին աշխատակցուհին ընկերությանը մերկացնող գիրք է գրել, որտեղ, ըստ նրա, ծաղկում են անձի պաշտամունքը եւ սեռական ոտնձգությունները: Քեթրին Լոսեն իր գիրքը կոչել է «Արքա տղաները», որտեղ բացահայտում է սոցիալական ցանցի աշխատանքի գաղտնիքները:
Գիրքը ԱՄՆ գրախանութներում է հայտնվել հունիսի 26-ին եւ արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Լեսեն ընկերության 27-ամյա գլխավոր տնօրենին մեղադրել է սեքսիզմի մեջ, ինչպես նաեւ նրանում, որ նա աչք է փակել բացահայտ սեռական ոտնձգությունների առաջ, որոնք կատարվում են կոլեկտիվում, գրում է Life News-ը:
Քեթրինը Facebook-ում հաճախորդների հետ աշխատանքի բաժնում աշխատանքի է անցել 2005-ին, սակայն շուտով սկսել է ելույթներ գրել անձամբ Ցուքերբերգի համար:
Հեղինակի խոսքով, ընկերության նախագահն իր աշխատակիցների համար հատուկ «դրես-կոդ» էր մտցրել: «Աղջիկները պետք է ցուցադրեին իրենց հավատարմությունը Մարքին, կրեին նրա պատկերով հագուստներ, իսկ տղամարդիկ պետք է հենց «մարք» դառնային` գնեին միայն այն բրեդների հագուստները, որոնք նախընտրում է հենց Ցուքերբերգը»,-գրել է Քեթրինը:
Միաժամանակ, ըստ նրա, տղամարդ աշխատակիցները մշտապես ոտնձգություններ են կատարել իրենց կին գործընկերների նկատմամբ` բացահայտ կերպով նրանց տարբեր անպարկեշտ առաջարկներ անելով:




























