96 տարեկան հասակում, այսօր՝ հուլիսի 1-ին, մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Շամիրը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Շամիրը երկու անգամ գլխավորել է երկրի կառավարությունը, եղել է Կնեսետի նախագահ, ԱԳ նախարար, ինչպես նաեւ բարձր պաշտոններ է զբաղեցրել Իսրայելի հատուկ ծառայությունում՝ «Մոսադում»:

Շամիրը հայտնի է որպես Պաղեստինում բրիտանական կառավարման դեմ պայքարի մարտիկ եւ պաղեստինցիների հետ փոխզիջումների գնալու հակառակորդ: