Համաշխարհային աստղերը դիմել են ՄԱԿ-ին` կոչ անելով վերահսկել զենքի առեւտուրը:
Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված բաց նամակը ստորագրել են, մասնավորապես, Քեւին Սփեյսին, Սքարլեթ Յոհանսոնը, Յոքո Օնոն, Գայել Գարսիա Բեռնալը, Էննի Լենոքսը, Թիմ Ռոթը եւ այլք:
Նրանք ուշադրություն են հրավիրում այն բանին, որ ամեն տարի աշխարհում Երկրի յուրաքանչյուր մեկ բնակչի համար երկու փամփուշտ է արտադրվում: Սակայն, ընդ որում, հրազենային եւ ռազմական տեխնիկայի շրջանառությունն իրականացվում է ավելի վատ, քան բանանների առեւտուրը: Մշակույթի գործիչները ՄԱԿ-ին կոչ են անում շուտափույթ պայմանագիր ստորագրել համաշխարհային կազմակերպությունների հետ, որը թույլ կտա վերահսկել զենքի առեւտուրը:
Ինչպես հայտնում է Amnesty International կայքը, այսօր ավեի քան 190 երկրների ներկայացուցչներ կհավաքվեն Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մեկ ամսվա ընթացքում բանկացություններ տեղի կունենան այդ թեմայի վերաբերյալ:
Զենքի առեւտրի վերաբերյալ գործող պայմանագիրը պետք է հիմնված լինի «ոսկե կանոնի վրա»` զենքի մատակարարոմը պետք է դադարեցվի, եթե գոյություն ունի էական վտանգ, որ այլ երկիր ներմուծվող զենքը կհանգեցնի մարդու իրավունքների կոպիտ խատման, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման կամ կխոչընդոտի պետության զարգացմանը:



























