Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը բացատրել է «Դոմ 2» հեռուստանախագծից  իր հեռանալու պատճառները:

«Իմ ներկայիս գործունեությունը «Դոմ-2»-ի հետ չի կապվում, հնարավոր չէ միանգամից երկու աթոռի նստել, պետք է ընտրել», - բացատրել է հաղորդավարուհին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում: Նա պատմել է, որի իրեն հուզիչ կերպով ճանապարհել են նախագծի բոլոր մասնակիցները, որը կարելի է տեսնել հուլիսի 6-ի վերջին սերիայում:

Life News հրատարակչությունը պարզել է, որ ՏՆՏ ալիքի ղեկավարությունը չի պատրաստվում քասթինգ անցկացնել Քսենյա Սոբչակին փոխարինող գտնելու համար: Նախագիծը կշարունակեն վարել Քսենյա Բորոդինան եւ Օլգա Բուզովան: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 1-ին Քսենյա Սոբչակը հայտնել էր «Դոմ-2» նախագծից իր հեռանալու մասին:

Նախագծի 8 տարվա գոյության ընթացքում, որտեղ զույգերը կառուցում էին իրենց սերը, Սոբչակը նրա անփոխարինելի հաղորդավարն էր: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն հայտնվել էին լուրեր, որ «վերեւից զանգերը» կարող են նորաթուխ ընդդիմադրին զրկել իր գործից: 

Աշխատանքի հետ խնդիրները հեռուստահաղորդավարուհու մոտ սկսվել են փետրվարի սկզբից, երբ  MTV հեռուստաալիքը փակեց Սոբչակի  «Գոսդեպ» թոք շոուն: Շուտով հաղորդումը թողարկվեց Միխայիլ Պրոխորովին պատկանող  «Սնոբ» կայքում:

Այնուհետեւ Սոբչակին ջնջել էին հաղորդավարների ՏԵՖԻ մրցանակաբաշխության ցուցակից եւ սկսվել էր «Մուզ ՏՎ»-ի մրցանակաբաշխության շուրջ սկանդալը: Հեռուստահաղորդավարուհին անձամբ հայտնել է, որ իրեն հասկացրել են, որ եղել է ինչ-որ «զանգ վերեւից»: