Օդեսայում վթարի հետեւանքով մահացել է ՈՒՀԱ-ի հանրահայտ խմբերից մեկի` «Օդեսայի ջենթլմեններ» թիմից Վլադիմիր Սուպրունը:
Ըստ նախնական տվյալների` հունիսի 29-ին երեկոյան 20-ի մոտ Սուպրունը հեծանիվով անցնելիս է եղել փողոցը հետիոտնային անցումով: Այդ պահին մեծ արագությամբ հետիոտնային հատված է ներխուժել Mercedes SLK-ը:
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, վիրահատությունից հետո Սուպրունը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների` Սուպրունին հարվածած մեքենայի ղեկին կին է եղել: Պարբերականը հայտնել է, որ մեղավորը Օդեսայի շրջկենտրոնի ենթակառույցների եւ էներգամատակարարման ոլորտի զարգացման վարչության ղեկավար Օլեգ Սիրոտայի աղջիկն է եղել: Այնուհետեւ հաղոդագրություն է հայտնվել, որ մեքենայի ղեկին ոմն Յուլյա Տերնավսկայան է եղել:
ՈՒՀԱ-ի «Օդեսայի ջենթլմեններ» թիմը (պաշտոնական անվանումը` Օդեսայի պետական համալսարանի թիմ) Բարձրագույն լիգայի հաղթող է եղել 1986/87 եւ 1990 թթ.: Նրա որոշ մասնակիցներ հետագայում հիմնադրել են հումորային «Ջենթլմեն շոու» հաղորդումը:


























