Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպմանը ժխտել է այն լուրերը, թե երկրում իշխանությունը փոխանցվելու է ժառանգաբար եւ պետության հաջորդ ղեկավարը լինելու է իր կրտսեր որդի Կոլյան:

«Ես, հատկապես երբ գնում եմ երկրից, վերադառնալով զարմացած կարդում եմ, որ ահա Լուկաշենկոն հավերժ է: Քանիցս կրկնում եմ` չարդարանալով ձեր առաջ. իշխանության ժառանգաբար փոխանցման խոսք լինել չի կարող», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Ինչպես հայտնում է  «utro.ru»-ն, նախագահը հերքել է նաեւ այն տեղեկատվությունը, որ խոշոր միջոցներ ունի արտասահմանում: 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վենեսուելա կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր յոթնամյա որդի Կոլյան կարող է դառնալ իր  իրավահաջորդը: Կոլյան բավականին հաճախ է ուղեկցում հորը զանազան  միջոցառումների, նա ներկա է եղել ռազմական շքերթների, կառավարության ժողովի, եւ արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումների: