Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը կողմնորոշվել է  իր նորածին որդու  անվան  հարցում:

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ կրտսեր Կիրկորովին կանվանեն Մարտին Քրիստո` ի պատիվ երգիչ Ռիկի Մարտինի եւ հիշեցում  երգչի առաջին հայրենիքի` Բուլղարիայի մասին:

3 ամիս առաջ` իր դուստր Ալլա Վիկտորիայի մկրտության ժամանակ, Ֆիլիպը խոստացել էր, որ շուտով նա եղբայրիկ կունենա: Ընդ որում` Ալլա Պուգաչովան կատակով ասել էր, որ կարեւորը երեխային Մաքսիմ չանվանեն, Ֆիլիպը խորամանկ ժպտացել էր. «Խոստանում եմ, որ  "Մ" տառն անվան մեջ կլինի»: Երեւում է` խոստումները կատարում է փոփ արքան:

Հայտնի է, որ  երեխայի ծննդյան պտվին Սոֆիայում համերգից հետո Կիրկորովը շքեղ հանդիսություն է  անցկացրել:

Հիշեցնենք, որ Բուլղարիայում իր համերգին փոփ արքան հայտարարել էր, որ  ծնվել է իր երկրորդ երեխան: Նա ասել է, որ  որդու ծննդյան մասին իմացել է  շոուի սկսվելուց կես ժամ առաջ: Այժմ Ֆիլիպը երկու երեխա ունի` 7 ամսական Ալլա Վիկտորիան եւ նորածին որդին: Փոքրիկի քաշը 4200 գ է,  հասակը` 58 սմ: