ԿԺԴՀ իշխանությունները հեռուստատեսությամբ եւ ռադիոյով մշտապես ցուցադրում են երկրի նոր հիմնը, որ գովերգում է աշխարհի ամենափակ երկրի գործող առաջնորդ Կիմ Չեն Ընին: Ասում են` աշխատավորները գնահատել են այն, հաղորդում է AFP-ն:
Երգը կոչվում է «Առաջ, դեպի հաղթանակ» (Onwards toward the final victory): Այդ արտահայտությամբ Կիմ Չեն Ընն ավարտել էր հանդիսավոր ելույթը` նվիրված իր պապի` Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի դարավոր հոբելյանին:
Հյուսիսկորեական լրատվամիջոցները հիմնը ցուցադրում են օրական մի քանի անգամ: Նախկինում Կիմ Իր Սենին եւ Կիմ Չեն Իրին նվիրված հիմները հեռարձակվում էին պակաս ինտենսիվորեն:




























