Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտիվինը հրաժարական է տվել ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրենքի ընդունումից հետո: Նա հրաժարականի մասին ասել է այսօրվա նիստում` խնդրելով հարցը մտցնել հուլիսի 5-ի օրակարգ:

Հայտարարությունից անմիջապես հետո նա լքել է Ռադայի նիստերի դահլիճը, իսկ նիստը շարունակել է վարել փոխնախագահ Ադամ Մարտինյուկը: Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտարարել էր խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայ Տոմենկոն:

Նշենք, որ նոր օրենքով ընդլայնվում է ռուսերենի կիրառումն Ուկրաինայում: Լիտվինն ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին դեմ է արտահայտվել այդ օրենքին, եւ այն ընդունվել է նրա բացակայության պայմաններում:

Ընդդիմությունը հայտարարել է, թե օրենքը հակասահմանադրական է եւ բողոքի լայնածավալ ալիք է սկսել: