Վրաստանի նախագահի որդի  Էդուարդ Սահակաշվիլիի հեծանիվն են գողացել: 16-ամյա դեռահասի հեծանիվը գողացել են Նյու Յորքից` չնայած դիտորդական տեսախցիկներին:

Դեպքի մասին Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ պաշտոնական միջոցառման ժամանակ պատմել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահն այս դեպքը պատմել է, որպեսզի իր երկիրը  համեմատի մյուսների հետ` ընդգծելով, որ այն «հիանալի արդյունքների է հասել հանցավորության դեմ պայքարում եւ դարձել է ամենաիրավապահ երկիրը:  «Մեզ մոտ ավելի քիչ են իրավախախտումները, քան ԱՄՆ-ում կամ այլ արեւմտյան երկրներում», - նշել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է  «utro.ru»-ն, էդուարդ Սահակաշվիլին 2011 թվականին Գինեսի ռեկորդների գրկում էր հայտնվել` միայն աջ ձեռքով անգլերեն այբուբենը iPad-ի վրա ընդամենը  5,26 վայրկյանում հավաքելու համար: