NEWS.am-ը հատված է ներկայացնում ամերիկահայ հայտնի ռոք աստղ Սերժ Թանգյանի` «Consequence of Sound» պարբերականին տված հարցազրույցից.

Ինչո՞ւ է Ձեր ընտանիքը ԱՄՆ ներգաղթել 70-ականների կեսերին:

Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով: Հայրս ցանկանում էր ներգաղթել դեռ մինչեւ քաղաքացիական պատերազմը: Նա այստեղ եղել է 1972թ-ին: Հորեղբայրս ապրում էր Նյու Յորքում, նա փորձում էր վիզա ձեռք բերել ողջ ընտանիքի համար: Մենք ԱՄՆ մեկնեցինք մի շարք պատճառներով. կարծիքի ազատ արտահայտման, տնտեսական հնարավորությունների համար: Հայրս ցանկանում էր մեզ մեծ երկիր տանել:

Ինչպե՞ս հարմարվեցիք:

Ես շատ ջահել էի, այդ պատճառով շատ արագ հարմարվեցի: Ես յոթ տարեկան էի, մենք եկանք եւ ծնողներս ինձ ու եղբորս Լոս Անջելեսում մասնավոր հայկական դպրոցում տեղավորեցին: Մենք մեծացել ենք Լոս Անջելեսի հայ համայքնի ջերմ մթնոլորտում եւ կարողացանք ներծծել թե մեր` հայկական, թե ամերիկյան մշակույթները:

Դուք հայտնի եք նրանով, որ Ձեր երաժշտության մեջ քաղաքականություն կա, որը շոշափում է ինչպես տիպիկ թեմաներ, ինչպես քաղաքական կեղծավորությունը, այնպես էլ եզակի` ինչպես Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է վերջինին, «Այո, դա Ցեղասպանույթուն է» երգի համար Դուք ասել էիք. «Դա անձնական է, դա քաղաքական չէ»: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Ձեր` քաղաքական դրդապատճառ ունեցող որոշ երգեր այդքան ազդեցիկ են, որովհետեւ դրանք այդքան անձնական են:

Դա իսկապես լավ հարց է,  եւ կարծում եմ, որ պատասխանը «այո» է: Իմ շատ երգեր, որոնք ես գրում եմ, լինեն  քաղաքական, թե սոցիալան թեմաներով, միշտ անձնական գիծ ունեն: Ես անձնական պատմությունները խառնում եմ եւս ինչ-որ բանի հետ, որն ավելին է, քան կյանքը` ինչ-որ իմաստով:  Ես փորձում եմ ամեն ինչ հասցնել մարդուն` պարզեցնելով այնքան, որ դա դառնում է ավելի անձնական, ավելի էմոցիոնալ:

«Ես Ձեզ կլքեմ` ասելով, թե ինչ եմ գտել մեկնաբանությունների էջում. «Սերժ, ես չափազանց ծեր եմ գնահատելու համար քո երաժշտությունը, որը վայելում են իմ ընտանիքն ու թոռները: Բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, քեզ հաճելի կլինի իմանալ, որ սիրում եմ քո սիրտն ու խելքը...»

Գեղեցիկ է, ո՞վ է գրել:

Դա մեկնաբանությունների էջում էր, որտեղ հոդված էր զետեղված այն մասին, որ Դուք Հայաստանում մեդալ եք ստացել վարչապետի կողմից:

Դա իսկապես շատ լավ է: Շնորհակալություն ամենի համար: