Թուրքիայի Շանլըուրֆայում (Եդեսիա) եւ Մարաշ քաղաքներում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած երկու ավտովթարների ընթացքում զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 5-ը։

Թուրքական Iha կայքէջի տեղեկացմամբ՝ Շանլըուրֆայում ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ ընկել ջրանցքը։ Այստեղ մահացել են մեքենայում գտնվող 7 անձինք, այդ թվում՝ 3 երեխա։

Մարաշում տեղի ունեցած ավտովթարից էլ մահացել է 6 հոգի, վիրավորվել՝ 5-ը։