Ամերիկյան հայտնի դերասան Մայքլ Քլարք Դունկանը հուլիսի 13-ին սրտային կանգից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, բժշկին վաղ առավոտյան կանչել էր դերասանի ընկերուհին, նա նկատել էր, որ Դունկանի սիրտը վատ է: Դերասանը տեղափոխվել էր Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը:
Ըստ TMZ ալիքի տեղեկության`Դունկանը սրտամկանի ինֆարկտ է ստացել: Տվյալ պահին 54-ամյա դերասանի վիճակը կարգավորվել է, բժիշկները կարծում են, որ նա շուտով կառողջանա:
Դունկանը հայտնի է «Կանաչ մղոն» ֆիլմում Ջոն Քոֆիի դերով, ինչպես նաեւ «Արմագեդոն», «9 յարդ», «Կարիճների արքան», «Մեղքերի քաղաքը», «Կապիկների մոլորակը» եւ այլն ֆիլմերում դերերով:




























