Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ` Տնտեսական հետազոտությունների վարչության «տնտեսագետ» թափուր աշխատատեղի համալրման համար: Այդ աշխատողի առջեւ բավական բարձր պահանջներ են սահմանվել, սակայն աշխատավարձն ակնհայտ ցածր է:
Այսպես` տնտեսագետից փաստորեն պահանջվում է գիտահետազոտական ավարտուն աշխատանքների իրականացում` կիրառելով ժամանակակից հավանականային եւ վիճակագրական մեթոդներ, պահանջվում է նաեւ հայերենի, անգլերենի ու ռուսերենի լավ իմացություն: Այդ որակների դիմաց ԿԲ-ն առաջարկում է ընդամենը ամսական 220.6 հազար դրամ աշխատավարձ (չհարկված): Սա այն դեպքում, երբ ԿԲ –ում միջին աշխատավարձը գերազանցում է ամսական 400 հազ. դրամը:




























