Երեւան-Սեւան ավտոմայրուղու 45կմ-ին հուլիսի 19-ին`ժամը 05.54-ին, «Կամազ» մակնիշի բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, պարզվել է, որ բենզատարը պատկանում է «Միկա կորպորացիոն» ՓԲԸ-ին: «Կամազ» մակնիշի բենզատարի վարորդ 32-ամյա Վարազդատ Սարգսյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարների հսկողությամբ «Միկա կորպորացիոն» ՓԲԸ -ի կողմից իրականացվում է վառելիքի արտամղում այլ բենզատար:




























