Երեւան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, հուլիսի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի ջրահեռացման փոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: