Երեւանում, հուլիսի 18-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոլդովական 4/1 շենքի 10-րդ բնակարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.27-ին, մարվել` 16.34-ին։

Լարիսա Գասպարյանին պատկանող բնակարանում այրվել է սանհանգույցի առաստաղը` 10 քմ մակերեսով, ջերմահարվել են կենցաղային իրեր եւ սանհանգույցի դուռը: