«Փոքր Մհեր» կրթահամալիրը եւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը» ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ կստանան 171.5 մլն դրամ, որից 150 մլն դրամը` «Փոքր Մհեր» կրթահամալիրին:

ՀՀ կառավարությունը հուլիսի 19-ի նիստում որոշում ընդունեց համապատասխան ֆինանսական միջոցները հատկացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրին գումարներն անհրաժեշտ են «Նուբարաշեն» մասնաշենքի վերանորոգման համար : Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցը «Փոքր Մհերին» միացվել է 2010 թ.:

Իսկ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում» բացվել է 3 ֆակուլտետ (նախատեսված 1-ի փոխարեն), ստեղծվել են նոր բաժիններ, նոր աշխատատեղեր, ինչը հանգեցրել է աշխատավարձի ֆոնդի ավելացմանը: Ֆինանսական խիստ սուղ վիճակի պատճառով ինստիտուտը ի զորու չէ ինքնուրույն լուծելու այս խնդիրը: