Վայոց ձորում, այսօր` հուլիսի 19-ին, ժամը 15.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.25-ից մինչեւ ժամը 15.35-ը, Արտաբույնք գյուղում տեղացել է կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Պատճառված վնասի չափը ճշտվում է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը: Տարածքը «մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:


























