Հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել 48-ամյա Վիկտոր Բ.-ն՝ հայտնելով, որ հուլիսի 16-ի գիշերը 53-ամյա Պավել Շ.-ի հետ գյուղամիջյան ճանապարհին ալկոհոլ է օգտագործել եւ հարբելով քնել, ապա նույն օրը, ժամը 04.10-ի սահմաններում, արթնանալով` նկատել, որ գրպանից անհետացել է 350 հազար դրամը:
Ոստիկանության լրատվոթյան վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել Պավել Շ.-ն, որը խոստովանել է, որ օգտվելով Վիկտոր Բ.-ի քնած լինելու հանգամանքից, նրա գրպանից գողացել է նշված գումարը, որից 25 հազար դրամով գնել է ՌԴ մեկնելու ավտոբուսի տոմս, 255 հազար դրամով՝ սննդամթերք, կենցաղային իրեր եւ հագուստ, իսկ մնացած 70 հազար դրամը գտնվում է իրենց տանը:
Տոմսը, գնված իրերը եւ մնացած գումարն առգրավված են:
Կատարվում է հետաքննություն:


























