Հուլիսի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի հուշարձանի մոտ, վիճաբանության ժամանակ, Պարսամ Վ.-ն, նրա քրոջ ամուսինը` Արմենը, եւ հորեղբոր որդին` Գեւորգ Վ.-ն, ծեծի են ենթարկել 31-ամյա ծնված Ստեփան Գ.-ին ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության լրատվոթյան վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի անձը պարզելու եւ նրան ու Պարսամ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


























