Հուլիսի 18-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Վարդան Հ.-ն:

Ոստիկանության լրատվոթյան վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ին, նրան Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել եւ  վնասվածքներ է պատճառել 30-ամյա Հարություն Մ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: