Թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀԿ-ի հետ գործ ունենալը վտանգավոր է բոլորի համար եւ ամեն քայլափոխի:

Երեկ՝ կեսօրին, արյան ճնշման բարձրացման հետեւանքով կտրուկ վատացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում վերանորոգում իրականացնող շինարարներից մեկի առողջական վիճակը: Բանը հասել է շտապբուժօգնություն կանչելուն:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բժիշկների մասնագիտական միջամտությունից հետո շինարարի վիճակը կայունացել է»: