Շրջանառվող տեղեկությունների համաձայն, թե էլիտար շենքերի կառուցման գործում «վարպետացած» ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խնամին` Վլադիմիր Բադալյանը, ավելի քանի ութ ամիս չի վճարել բանվորների աշխատավարձը, այդպես էլ չի հաջողվել ճշտել: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Վերջինս «Իրավունքի» հարցը կիսով չափ լսելով` պատասխանել է.
- Շատ զբաղված եմ..., -ու շատ տրամաբանական է, որ անջատվեց հեռախոսն ու «շատ էլիտար» կերպով այլեւս պարոն Բադալյանը չպատասխանեց մեր զանգերին:
Հետաքրքիր է, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա քանի՞ անգամ են «էլիտար» բանվորները լսել այս խոսքը «շատ զբաղված եմ» ու գումար վաստակելու փոխարեն իրենց կանանց ասել. «Ես էլ եմ զբաղված...»,- գրում է «Իրավունքը»: