Շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, 2012 թվականի հուլիսի 24-ից գործարկվելու է Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28.5-րդ կմ-ին (Սեւանից դեպի Երեւան ուղղության վրա) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Միաժամանակ հիշեցնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: