Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 2 շենքի բակում անցած կեսգիշերին` 00:05-ի սահմաններում, միմյանց են բախվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ 26-ամյա Զավեն Մինասյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՍՍ 479 համարանիշի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա Արտակ Պետրոսյանի վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի 31 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, դեպքի վայր է ժամանած Տավուշի մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատն ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդ Վ. Մինասյանին և ուղևոր, Սամվել Գրիգորյանին:
Նշվում է, որ վիրավորներից Վ. Մինասյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է, իսկ Ս. Գրիգորյանը նույն զորամասի գումարտակի հրամանատար:


























