2009թ. ընթացքում, ի տարբերություն վերջին 7 տարիների, ճանապարհատրանսպոտային պատահարների թիվը նվազել է: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Մարգար Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ 2009թ. ընթացքում տեղի է ունեցել 1978 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել է 324 մարդ, վիրավորվել` 2724 մարդ:

Համեմատության համար ոստիկանապետը նշել է, որ 2008թ. գրանցվել է 2178 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 406 քաղաքացի, վիրավորվել` 3082-ը: Մարգար Օհանյանը նկատել է, որ դա ոստիկանության եւ հասարակության աշխատանքի արդյունքն է: «2007 թվականին մեր կողմից հայտնաբերվել ու արձանագրվել էր 220 հազար խախտում, 2008-ին` 441 հազար 599 արձանագրություն, 2009-ին` 650 հազար արձանագրություն է կազմվել»,- նշել է նա: