«Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասում կառուցված ապօրինի շինությունը Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Նրա փոխանցմամբ` այդ տեղեկությունները սուտ են եւ իրենք բազմիցս հերքել են դրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասում կառուցված ապօրինի շինությունը պատկանում է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն հստակ փաստական ապացույցներ դեռ չկան: Այդ մասին այսօր` օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել են բնապահպան ակտիվիստները:

Նշենք, որ բնապահպանության նախարարությունը դեռ երկու տարի առաջ կանգնեցրել էր զվարճանքի օբյեկտի շինարարությունը, սակայն ընկերությունը շարունակել է կառուցումը: