Հայաստանում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը եւ դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0304093412 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1952-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը եւ դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0304093912 առ 17.08.2012թ. գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1953-Ա հրամանով անվավեր է ճանաչել «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Յոդոմարին 100 դեղահատեր N100» եւ «Կուրանտիլ N25, 25մգ թաղանթապատ դեղահատեր N120» դեղերի գրանցումը եւ դադարեցվել է դրանց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:




























