Սեպտեմբերի 5-7-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության եւ Հումբոլդտի համալսարանի հետ համատեղ իրականացվող Մեծն Կոմիտասին նվիրված լայնածավալ միջոցառումներին:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին Բեռլինի Հումբոլդի համալասարանում կբացվի Կոմիտասին նվիրված հուշատախտակ:

Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումներին կմասնակցեն «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկ. Մ. Նավոյան), Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը եւ դաշնակահար Հայկ Մելիքյանը: