ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները ցերեկային ժամերին կարող են 600 դրամի դիմաց օգտագործել 200 ՄԲ ինտերնետ, իսկ այնուհետեւ` օգտվել ինտերնետի անսահմանափակ հնարավորություններից` անվճար: Ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին NEWS.am-ին, որ քարտն արժե 1000 դրամ եւ ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ:
Ըստ հաղորդագրության՝ ովքեր արդեն «Թեժ գիշերներ» սակագնային պլանի բաժանորդ են, կարող են պարզապես վերալիցքավորել հաշվեկշիռը եւ շարունակել օգտագործել ինտերնետը բացառիկ պայմաններով նաեւ ցերեկային ժամերին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:




























