Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյութշեբափի շրջանում սեպտեմբերի 2-ի երեկոյան PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների կողմից ոստիկանական եւ զինվորական տարբեր ստորաբաժանումների դեմ իրականացրած հարձակման հետեւանքով սպանված թուրք զինվորականների թիվը հասել է 10-ի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան քուրդ զինյալները համաժամանակյա հարձակման են անցել Բեյութշեբափի շրջանում՝ հարվածներն ուղղելով զինվորական եւ ոստիկանական ստորաբաժանումների դեմ, իսկ քուրդ զինյալների մեկ այլ խումբ այդ ընթացքում փորձել է գրավել շրջանի քայմաքամության շենքը, սակայն դա նրանց չի հաջողվել։
Շրնաքի նահանգապետ Վահդեթին Օզքանը հայտնել է, թե սպանված զինվորականների թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 7-ի։




























