Հայաստանի նման աշխարհագրական դիրքում գտնվող երկրները պետք է ընտրությունների միջոցով բարձրացնեն երկրի արտաքին քաղաքական կշիռը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:  Նրա խոսքով, եթե մեր երկրում ընտրությունները անցնեին ըստ պատշաճի, ի դեմս Ռամիլ Սաֆորովի ազատ արձակման նման զարհուրելի ապտակ չէինք ստանա:

«Մենք չկարողացանք ցույց տալ, որ մարդու կյանքը անգին է: Դա պետք է ցույց տայինք նաեւ մարտի 1-ի բացահայտմամբ, որի բացակայության պայմաններում ի դեմս Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման նման ապտակ ստացանք»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Ռամիլ Սաֆորովի ազատ արձակումը ծրագրավորված էր եւ ժամանակը գիտակցաբար էր ընտրված:  Քաղաքագետների միության նախագահը դա պայմանավորեց Սիրիայում Արեւմուտքի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից հայերի եւ հայ եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններով: Եվ հիշեցրեց, որ ցեղասպանությունից հետո Սիրիայում ձեւավորված հայ համայնքը առաջիններից էր: Իսկ 2-րդ գործոնը պայմանավորում է հայտնի կոնգրեսականի նամակով, որտեղ առաջարկում է  մասնատել Իրանը եւ կրկնակի ընդլայնել Ադրբեջանի տարածքները` կազմում ընդգրկելով իրանական Ադրբեջանը: Այս համատեքստում Հմայակ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս չթերագնահատել ՏԻՄ ընտրությունները եւ ընտրել անկուսակցական թեկնածուներին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի