Առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը 70-80 տոկոս է գնահատում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Ցավոք սրտի նախագահի թեկնածուները լինելու են, ոչ թե ներկայի եւ ապագայի, այլ անցյալի եւ ներկայի միջեւ»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը եւ նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի, ապա մրցակցության կոշտ երանգներ ի հայտ կգան: Նա Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում չի տեսնում, դա պայմանավորում է Սերժ Սարգսյանի գործոնով ու հիմնավորում. « Հայտնի է, որ 2 գլուխ մի կաթսայում չի եփվում»:
Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանը ճնշումների արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխությանը դեմ է: Սակայն, եթե Քոչարյանը առաջադրի իր թեկնածությունը եւ ծանրակշիռ մասնակցության արդյունքում նման հարց բարձրանա, քաղաքագետըը դա այլ հարց է համարում: Իսկ ստեղծված իրավիճակում կարծում է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պայմանավորվածությունների արդյունքում նրանք ժողովրդին թոշակի են ուղարկել, իսկ ՀԱԿ-ը դամ է պահում: Հմայակ Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում որպես ֆավորիտ Սերժ Սարգսյանին է համարում, իսկ Սերժ Սարգսյանի մրցակից Ռոբերտ Քոչարյանին է տեսնում, ինչն էլ իր հերթին, ըստ նրա հնարավորություն կստեղծի, որ կողմերը ավելի շիտակ խոսեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Հմայակ Հոհաննիսյանը, որպես նախագահի թեկնածու մի քանի անգամ հնչեցրեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը, այլ կատարելու է Քաղաքագետների միության վրա դրված միսիան ու քննարկումներ է կազմակեպելու, որտեղ կհամադրվեն թեկնածուների ծրագրերը: Այդ համատեքստում կարծում է, որ որպես անկուսակցական եզակի առաքելություն ունի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























