Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյութշեբափի շրջանում սեպտեմբերի 2-ի երեկոյան PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)զինյալների կողմից թուրքական անվտանգության ուժերի դեմ իրականացրած հարձակման մի կարճ հատված տեսագրվել է։

Քուրդ զինյալները համաժամանկյա հարձակում են սկսել շրջանում տեղակայված զինվորական եւ ոստիկանական ստորաբաժանումների դեմ՝ միաժամանակ առանձին խմբով փորձելով գրավել շրջանի քայմաքամությունը։

Հարձակման հետեւանքով սպանվել է 10 թուրք զինվորական, վիրավորվել՝ 7-ը։  Թուրքական ուժերը շրջանի կենտրոնում հայտնաբերել են 3 քուրդ զինյալի դիակ։